Ազգային ժողովում հերթական լարված միջադեպն է գրանցվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթի ընթացքում։
Պատգամավորը քննադատել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանի հայտարարությունները՝ կապված Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր պատերազմի մասին խոսքի մեկնաբանության հետ։ Խաչատրյանը հեգնանքով նշել է, որ եթե կան այսքան «իմաստուններ», ապա անիմաստ է պետական համակարգի պահպանման համար միջոցներ ծախսելը՝ առաջարկելով սահմանափակվել վերլուծություններով։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը «ողբալի» է։
Ելույթի ընթացքում իրավիճակը սրվել է, երբ բանավեճ է ծագել Խաչատրյանի և իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի միջև։ Բանավեճը արագ վերածվել է բարձր տոնով փոխադարձ արձագանքների, երբ Խաչատրյանը խոսել է ամբիոնից, իսկ Ալեքսանյանը արձագանքել է նստած տեղից։
«Նիկոլ Փաշինյանը պետք է գնա տուն»,- ասել է Խաչատրյանը: