Հասարակություն

Այս 10 տարիների ընթացքում մի օր չեղավ, որ Հրաչը ելներ` ասեր` սուտ է

Այս 10 տարիների ընթացքում մի օր չեղավ, որ Հրաչը ելներ` ասեր` սուտ է

Օրեր առաջ մամուլը գրել էր,որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի Թիվ 176-Ա
հրամանով հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել Հրաչյա Սամվելի
Առաքելյանը, որը ՀՀ քննչական համակարգում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ և ունի բազմամյա աշխատանքային փորձ: «Հրաչ Առաքելյանը Շիրակի մարզային քննչական վարչության Հատկապես կարևոր գործերով այն քննիչն է,ով կատարել է 25-ամյա որդուս՝ Արտյոմ Ադանալյանի սպանության գործի նախաքննությունը»,-hraparak.am-ին ասաց «Կյանքի իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Ռուզան Ադանալյանը:

Նրա պնդմամբ տարիներ շարունակ հրապարակայնորեն բարձրաձայնվել է, ներկայացվել հաղորդումներ քննիչի ենթադրյալ հանցագործությունների մասին: Սպանված երիտասարդի մայրը պնդում է, որ որդու սպանությունը խմբակային էր, մինչդեռ բոլոր իրեղեն ապացույցները քննիչի կողմից կոծկվել եւ խեղաթյուրվել են:

«Քրեական գործից բացակայում են հանցագործության գործիքներն ու դիակի լուսանկարները,դատաբժիշկը չի
պատասխանել իր իսկ կայացրած որոշմամբ առաջադրված այն հարցին՝ միևնույն, թե՞ տարբեր գործիքներով
են որդուս սրտին և թոքին վնասվածքներ հասցրել, պարտակել են զգալի քանակությամբ թմրանյութի նմանվող չորացրած զանգված,նպաստել են, որ Արտյոմիս սպանելու համար կասկածվող 2-րդ անձ փախուստի դիմի և սա դեռ
բոլորը չէ,…մի խոսքով, քննիչը բացահատ արել է այն ամենը,ինչն ուղղակի արգելվել է և հակասել
քրեադատավարական նորմերին ու այս 10-տարիների ընթացքում մի օր չեղավ,որ Հրաչը ելներ ասեր, թե՝
սուտ է»,-ասաց տիկին Ադանալյանը:

«Ցավոք այս համակարգի ողջ գործունեությունը մեկ այլ տեսանկյունից արմատապես առնչություն ունի
փաստաբանների պալատի,մասնավորապես՝ փաստաբանական հանրույթի հետ, եւ  ներկա պահին ՀՀ
արդարադատության ոլորտի աղետալի վիճակը ինչ-որ չափով կապված է նաև որոշ փաստաբանների կոռուպցիոն սխեմաներում քողարկված ձևով ներքշաված լինելու հանգամանքից:Պետք է խնդրեմ նշածիս մեջ այլ ենթատեքստեր չպեղել, քանի որ որդուս սպանության գործով պայմանավորված՝ ես ունեմ պատրաստակամ և բանիմաց ներկայացուցիչներ, ինչպես նաև փաստաբան լավ ընկերներ:

Իրավապահ համակարգում ցանկացած պաշտոն զբաղեցրած անձ՝ կարող է դառնալ ՀՀ փաստաբանների ակադեմիայի հատուկ դիմորդ՝ ունկնդիր, բացի այն անձանցից, ովքեր դատապարտվել են դիտավորությամբ կատարված հանցագործության համար և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ: Այս պահանջի ներքո և հատկապես ներկայիս գործող իշխանության օրոք՝ փաստաբանների շարքերը կարծես ժամ առ ժամ համալրվում են իրապահ համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած անձանցով, ովքեր ինչ-ինչ հանգամանքների պատճառով դուրս են մղվել համակարգից կամ ասել է, թե՝ «Իր դիմումի համաձայն»:

Ում հայտնի չէ,որ պաշտոնեական դիրքը չարաշահելու կամ պաշտոնեական կեղծիքներ կատարելու և անպատիժ մնալու միակ երաշխավորը՝ դրանք բացառապես վերադաս «Տիրոջ» գիտությամբ կատարելն է,իսկ եթե կատարվել է համարձակ ենթակայի նախաձեռնությամբ,ապա վերադասին հայտնի դառնալուն պես՝ լինի դատավոր, դատախազ, թե քննիչ՝ ժամեր անց քրեական վարույթը նախաձեռնված է:Հետևաբար դատապարտված ուղղակի չեն կարող լինել հանցագործություն կատարած պաշտոնատար այն անձինք, ովքեր ստրուկի կարգավիճակով,սակայն հրեշավոր էությամբ,բայց «գառան դեմքով» թաթախվել են արյան մեջ, կոծկել առանձնապես ծանր հանցագործություններ՝ այն արդարացմամբ,թե իր վերադասի հրամանն են կատարել:
 
Հրաչյա Առաքելյանը վերջին անգամ զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեում սեփականության դեմ ուղղված
հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը և որքան շատ է բարձրաձայնվել ու հիմնավոր փաստեր ներկայացվել Հրաչի վերադասին՝ որդուս սպանության գործի հետ կապված, այնքան ի հեճուկս դրա՝ նրա պաշտոնն ավելի են բարձրացրել:

Ինչն է այստեղ նաև ուշագրավ, Արտյոմի գործի քննության առաջին իսկ օրվանից ՀԿԳ ավագ քննիչ Հրաչ
Առաքելյանն առանց Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշման,զուտ իր արտոնյալ դրսևորմամբ ՝ գործով հանրային պաշտպան է ներգրավել,ով էլ իր հերթին պետությունից վճարվելով՝ միաժամանակ վճարովի ծառայություններ մատուցող փաստաբանին համապատասխան ընթացակարգով պայմանագիր է կնքել մեղադրյալի մոր հետ:

Իսկ Հրաչ Առաքելյանն էլ այդկերպ գործով ներգրավել է իր ցանկալի պաշտպանին, ի վերջո այդպես «հարմար էր» աշխատել: Չնայած տվյալ փաստաբանը ենթարկվել է կարգապահական տույժի,սակայն գործի կանխատեսված ելքն ապահովելու դիմաց դա ոչինչ է,ինչպես հիմա Հրաչի համար ոչինչ է նախկին պաշտոնից զրկվելը և ստացվել է այնպես, որ այս անգամ ինքն է հայտնվել Հանրային պաշտպանի գրասենյակում որոշ լիազորություններ կատարելու գործընթացում, ինչը Հրաչի մտքով երբևէ չէր անցնի:

Նախկին քննիչի ենթադրյալ հանցագործությունների մասին հաղորդումներով ՀՀ հակակոռուպցիոն
կոմիտեում նախաձեռնված վարույթներով ծպտյալ վիճակ է, խաղում են վաղեմության ժամկետների հետ:
Արտյոմ Ադանալյանի սպանության գործի նկատմամբ Հրաչ Առաքելյանի վերջին ենթադրյալ հանցավոր
արարքը կատարվել է 2023թվականին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության
դատարանի իրեղեն ապացույցների պահման վայրում,նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ծանր կամ
առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործով ապացույցներ կեղծելու հատկանիշներով:

Հարց է առաջանում՝ անպատժելի նախկին քննիչն իր նոր աշխատանքը գտել է «List.am» կայքի՞ց, իհարկե՝ ոչ, «Տերերն» են միջնորդել,որ անգործ չմնա, որ պետական ծառայության դեմ ուղղված պաշտոնեական ենթադրյալ հանցավոր արաքներ կատարած ծառայողը նույն պետությունից կայուն վարձատրվի: Մինչդեռ մեր այսօրվա արդարադատությունը,որն ախտահարված է աննախադեպ կոռուպցիայով, դարի ամոթն է ապրում,կալանավորել են սրբազանների, գործարարի, թե բա` եկեղեցուն են աջակցել կամ ահաբեկչություն է կանխվել,անձնական օրագրի գրառումները նենգափոխվել են, դրվել մեղադրանքի հիմքում և էլի նմանատիպ զառանցանքներ…»,-ասաց Ռուզան Ադանալյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image