Քաղաքականություն

Ես՝ ինքս, չեմ պատրաստվում հրաժարական տալ

Ես՝ ինքս, չեմ պատրաստվում հրաժարական տալ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի՝ պաշտոնանկ լինելուց հետո մամուլը սկսեց գրել, որ հիմա էլ ազատման հերթը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանինն է։ Ասում են՝ իբրև թե սև ամպեր են կուտակվել նրա գլխին, ու շուտով հնարավոր է՝ Ավանեսյանն էլ հրաժեշտ տա պաշտոնին։

Hraparak.am-ի հետ զրույցում նախարար Ավանեսյանը մեր հարցին, թե ո՞վ է «բզբզում» իր դեմ, որ ազատվի պաշտոնից, ասաց․ «Կարծում եմ՝ Դուք ավելի լավ կարող եք գտնել, թե ով է գրում նման լուրեր, ես՝ ինքս, չեմ պատրաստվում հրաժարական տալ, նման որևէ իրողություն չկա»։

Մեր դիտարկմանը, թե ինքը չի պատրաստվում հրաժարական տալ, բայց իր քաղաքական ղեկավարությունը կարող է պատրաստվո՞ւմ է իրեն ազատել, Ավանեսյանը նկատեց․ «էդ հարցն ուղղեք քաղաքական ղեկավարությանը»։

Իսկ կդիմադրի՞, եթե որոշեն ազատել իրեն պաշտոնից։

«Գիտե՞ք, նախարարները, ընդհանրապես, հրավիրվում են աշխատելու, և, այո, վատ աշխատանքի համար կարող են նաև ազատվել։ Դա նորմալ պրոցես է»,-ասաց Ավանեսյանը՝ նշելով, որ այս պահին իր աշխատանքից դժգոհություններ չկան։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image