Եվրամիությունը ընդլայնել է Ռուսաստանի դեմ սահմանված սանկցիաները։ Ցանկում մի շարք կազմակերպություններ են եւ ֆիզիկական անձինք, ընդ որում՝ եւ քաղաքացիական անձինք, եւ եկեղեցական։ Այսպես, ընդլայնված ցանկում մի շարք լրագրողներ են, բլոգերներ, ովքեր համագործակցում են RT մեդիաընկերության հետ։
Միաժամանակ նաեւ՝ ցանկում է ՌԴ Գլխավոր դատախազ Ալեքսանդր Գուցանը, ռուս իրավաբան Պավել Աստախովը, Ռուս Ուղղափառ եկեղեցու Սիմֆորոպոլի եւ Ղրիմի միտրոպոլիտ Տիխոնը, կազմակերպությունների՝ «Լուկօյլի» Արեւմտա-Սիբիրական մասնաճյուղը՝ Մշակութային նախաձեռնությունների նախագահական հիմնադրամը եւ այլն։