Պեկինը համառորեն հորդորում է Կիեւին եւ Մոսկվային վերադառնալ Ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային հարթակ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Սուն Լեյը՝ ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ։
«Մենք վճռականորեն հորդորում ենք կողմերին հնարավորինս շուտ դադարեցնել հակամարտությունն ու վերադառնալ երկխոսությունը, ցուցաբերել իրական քաղաքական կամք եւ ձեռնարկել քայլեր՝ հակամարտության արմատական սկզբնապատճառները վերացնելու ուղղությամբ՝ խստորեն պահպանելով ՄԱԿ Կանոնադրությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Սուն Լեյը շեշտել է, որ հակամարտության պատճառով տուժում են բացարձակապես անմեղ մարդիկ։