ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում, որը, հավանաբար, տեղի կունենա մարտի 16-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այդ օրը կհայտարարվի Քոչարյանի գլխավորած դաշինքի մասին, որը մասնակցելու է հունիսի 7-ի համապետական ընտրություններին։ Դաշինքում կլինի 2 ուժ` Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ Էջմիածնի համայնքապետի թեկնածու Սեւակ Խաչատրյանի «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը։ Թեեւ դաշինքների համար անցողիկ շեմն այս ընտրություններից առաջ բարձրացել է՝ 7-ից դարձել 8 տոկոս, սակայն երկրորդ նախագահի թիմում կասկած չունեն, որ հաղթահարելու են շեմը, մի բան էլ ավելի: Չնայած իշխանությունն ու իր քարոզչամեքենան համառորեն հակառակն են պնդում։ Ի դեպ, դաշինքի առաջին եռյակը 21 թվինն է. Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Աննա Գրիգորյան: Անցած անգամ չորրորդ համարը Վահե Հակոբյանն էր` «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը, այս անգամ, հավանաբար, կլինի Սեւակ Խաչատրյանը։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Ծառուկյանը 5.7 մլն դոլար է շահել. ի՞նչ է տեղի ունե...
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշում երկրորդ տեղ զբաղեցնող Արման Ծառուկյանի անունը հայտնվել է մեծ ֆի...
Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործո...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ առաջին տ...
ՔԿ-ն թիրախավորել է «Ուժեղ Հայաստանի» ցուցակից 6 ան...
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ընտրական հանցագործությունների և փողերի լվացման գործի շրջանակում «...
×
❮
❯