Այլ

Ռազմական ուժի կիրառումն անընդունելի է․ Շոլցը՝ Ալիևին

Ռազմական ուժի կիրառումն անընդունելի է․ Շոլցը՝ Ալիևին

Գրել ենք, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Գերմանական կառավարության ղեկավարը հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է ռազմական ուժի կիրառման անթույլատրելիության մասին:  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԳԴՀ նախարարների կաբինետի ներկայացուցիչ Կրիստիանե Հոֆմանը:

«Կանցլեր Շոլցն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը վճռականորեն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված երկու երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, և իրավիճակի` խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորմանը»,- ասել է նա:

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը, Հոֆմանի խոսքով, վայելում են դաշնային կառավարության լիարժեք աջակցությունը:

«Կանցլերն ընդգծել է ԼՂ-ում իրավիճակի և դրա զարգացման հարցում հնարավոր առավելագույն թափանցիկության կարևորությունը»,- ասել է Հոֆմանը:

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image