Հասարակություն

Մահացել է Էդուարդ Խարազյանը

Մահացել է Էդուարդ Խարազյանը

Քիչ առաջ տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, հայտնի նկարիչ Էդուարդ Խարազյանը։

Կենսագրություն

Էդուարդ Խարազյանը ծնվել է 1939 թվականին Թբիլիսիում։ 1957 թվականին տեղափոխվել է Հայաստան և հաստատվել Երևանում։ 1961-1966 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1964-1984 թվականներին ձևավորել է կինոնկարներ («Հայֆիլմ», «Մոսֆիլմ»), ներկայացումներ (Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն)։ 1970-1975 թվականներին եղել է Երևանի Գեղարվեստական դաստիարակության տան կերպարվեստի բաժնի վարիչ։ 1970 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1977 թվականից Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում դասավանդել է գեղանկարչություն։ 1981-1988 թվականներին եղել է Մալյանի անվան թատրոն-ստուդիայի գլխավոր նկարիչ։ 

Որպես նկարիչ, հանդես է եկել մի քանի ֆիլմերում՝ «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Լենինն ու Ալին», «Մի կաթիլ մեղր»։

Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում[2], Հայաստանի ազգային պատկերասրահում[3], Հայաստանի և արտերկրի բազմաթիվ պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։

Նկարիչների միությունից հայտնում են, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին, ժամը` 17:00-20:00 Նուբարաշեն 46 հասցեում գտնվող սգո սրահում: Հուղարկավորությունը հաջորդ օրը՝ սեպտեմբերի  13-ին  նույն վայրից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image