Էքսկլյուզիվ

«Հրապարակ»․ ԸԸՀ անդամներն աշխատավարձ չեն ստանա

«Հրապարակ»․ ԸԸՀ անդամներն աշխատավարձ չեն ստանա

Այն ընտրատեղամասերի հանձնաժողովների անդամները, որտեղ ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել, ըստ օրենքի՝ աշխատավարձ չեն ստանալու։

Այս փաստը, մեր տեղեկություններով, ծանր են տարել մինչեւ գիշերվա հազարն աշխատած հանձնաժողովականները, սակայն առավել հուզված են այն փաստից, որ բավական չէ ձրի աշխատել են՝ բոլորից ավել ժամաքանակով, դրա հետ մեկտեղ էլ քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել, որ չեն կանխել ընտրախախտումները։

Մեղրիի 35/65 տեղամասի հանձնաժողովականներին, մինչդեռ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ԿԸՀ-ից համաձայնություն են տվել, որ կարող են թույլատրել զինվորականների քվեարկությունը` 20:00-ից հետո։

Լրահոս

Ամենաընթերցված

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Մարդ մեկ-մեկ մտածում է, որ եկել է մեր քաղաքակրթության վերջը: Ճիշտ այնպես, ինչպես մեկուկես հազարամյակ...

×
Gallery Image