Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին խոսելով սպորտի կարևորության մասին, եկավ հասավ ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ու հիշեց, թե ինչպես Մարոկկոյի հավաքականը հասավ կիսաեզրափակիչ փուլ:
«Այն փաստը, օրինակ, որ ֆուտբոլի Մարոկկոյի հավաքականը հասավ կիսաեզրափակիչ, ես վստահ եմ, որ կոնկրետ ազդեցություն է ունենալու այս երկրի տնտեսության վրա»,-ասաց Փաշինյանը, որը նիստի սկզբում բողոքում էր, որ ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին ու շրջափակման մեջ թողել արցախցիներին:
Իսկ թե էլ ինչ ուրիշ երևացող ու չերևացող շղթայական ռեակցիաներ կլինեն մարոկկացիների կյանքում այդ հաջողությունից հետո, ըստ Փաշինյանի` դա առանձին հետազոտության թեմա է: