Քաղաքականություն

Ներթիմային խնդիր ունեն, չենք զարմանա, հելնեն՝ իրար դավաճանության մեջ մեղադրեն

Ներթիմային խնդիր ունեն, չենք զարմանա, հելնեն՝ իրար դավաճանության մեջ մեղադրեն

Ազգային ժողովում (ԱԺ) Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանի ու ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի թեժ վիճաբանությունից հետո ՔՊ-ում լուրջ տրամադրվածություն կա Արգիշտի Քյարամյանի դեմ։

Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանն ԱԺ-ում Աղազարյանի ելույթին ի պատասխան՝ ասել էր. «Էս երկրի երեսին այդպիսի մեկը չկա, ով կկարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել։ Եվ եթե եղել է այդպիսին, ուրեմն ես հլը շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել, արձագանքը հետագայում կգրանցվի»: Գործը հասնում էր բռնունցքներին, եթե չմիջամտեր Սասուն Խաչատրյանը։ Իշխանական թիմում կռիվ է ընկել․ վստահ են ընդդիմադիրները։ 

«Ներթիմային խնդիր ունեն, ակնհայտ է, չենք զարմանա, որ վաղը հելնեն՝ իրար դավաճանության մեջ մեղադրեն։ Վերջն է, զգում են, գզվռտոցների մեջ են, բայց իրենց աթոռը փրկելու համար ամեն ինչի պատրաստ են, ամեն ինչ անելու են, որովհետև լավ գիտեն, թե իշխանափոխությունից հետո ինչ է իրենց սպասվում»,-hraparak.am-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

Դիտարկմանը, թե իշխանությունն հեգնանքով է խոսում ըննդիմադիր դաշտի պայքարի մասին, շեշտում  են՝ Բագրատ Սրբազանի շարժումը ընդդիմության ձեռքով մարել է, այլևս ոչ մի վտանգ չի ներկայացնում, Մելքոնյանն ասաց․ «Իրենք միշտ են այդպես ուրախանում, յուրաքանչյուրի  պայքարի ժամանակ էլ խոսում են ընդդիմության պառակտումից, բայց վստահեցնում եմ՝ իրենց պառակտումն ավելի շուտ կտեսնեն։  Ինչ վերաբերում է Սրբազան շարժմանը, այն չի մարել, կազմակերպչական աշխատանքների մեջ է, հիմա հարցական իրավիճակ է, բայց գալու է պահը եւ ամեն ինչ ինքնաբուխ ու միանգամից է լինելու»։

Պատգամավորի հետ զրույցում նշեցինք նաև, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի հետ  համաձայնեցված 16 կետանոց խաղաղության պայմանագրից է խոսում։ «Նախ, ես իր ասած ոչ մի բառին չեմ հավատում, հետո էլ Ադրբեջանն օձիքից բռնած ոնց ուզում՝ թափահարում է։  Իրեն էլ թվում է, թե իր հոր տան մասին է խոսքը, որ երբ, ոնց, ինչքան ուզի՝ տա»,-ասաց պատգամավորը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image