«Մինչև Հայաստանի իշխանությունները «խաղաղության դարաշրջան»-ի բացման շղարշի ներքո նախապատրաստվում են քայլ առ քայլ զիջել,նվիրել,հանձնել Հայաստանի և Արցախի ֆիզիկական գոյության «բանալիները», թուրք-ադրբեջանական հայասպան ոհմակին, նույն Ադրբեջանը չի պատրաստվում երկար սպասել և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը իրեն բնորոշ լկտի և անասնական բառապաշարով հնչեցրեց պատերազմը վերսկսելու ուղիղ սպառնալիքներ, կրկին անգամ հաստատելով երկու դրույթ՝ Արցախը պետք է լիովին զինաթավի, Ադրբեջանը նախապատրաստվում է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանը հանդեպ»,-Հրապարակին ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։
Վերլուծաբանը ընդգծում է, որ զարմանալի չէ, քանզի նույն թուրք-ադրբեջանական ոհմակը ընդհանրապես չի դիտարկում Հայաստանի և Արցախի հետ հարաբերությունները «խաղաղության» դաշտի մեջ։ Թե, ինչու՞, վերջինս գտնում է, որ ամեն ինչ ավելի քան պարզ է, քանի որ Հայաստանի իշխանությունները, թրքասիրության մեջ տապակելով, ուղղակի հրաժարվում են ընդունել այն փաստը, որ մեր և քոչվոր թրքալեզու ցեղերի (Ադրբեջան և Թուրքիա) միչև ձեւավորված անտոգոնիզմը չի կրում դասական միջպետական կոնֆլիկտի երենգներ։
«Սա չափազանց կարեւոր հանգամանք է, որը հանդիսանում է հիմքը և հենքը մեր և եկվորների «հարաբերությունների» մեջ։ Եթե հակիրճ, ապա Ադրբեջանի և Թուրքիայի հիմնական նպատակն է ցամաքով միավորվել կամ նվազագույնը ունենալ ընդհանուր սահման , պարզ է, որ հայկական գործոնը Հարավային Կովկասում խիստ հակասում է իրենց ռազմավարական նպատակներին և միայն հայկական գործոնի ֆիզիկական չեզոքացումը հնարավորություն կտա վերջիններիս իրագործել իրենց նպատակները։ Իհարկե կան նաև տասնյակ պատճառներ և ենթապատճառներ, որոնք ակնհայտորեն ի ցույց են դնում խաղաղության դարաշրջանի կոնցեպտի սնանկ լինելը, սակայն հիմնաքարը բոլոր խնդիրների այս է ։ Ընդ որում այս իրողությունը, ոչ թե ենթադրությունների կամ վերլուծությունների տիրույթում գոյացած եզրակացություն է ,այլ նվազագույնը թուրքերի և ադրբեջանցիների ռազմավարական, պետական նպատակների ներկայացում է, որի մասին իրենք օր ու գիշեր խոսում են»,-ասաց քաղաքական վերլուծաբանը։