«Մինչեւ հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա․ նկատեցի՞ք՝ նախորդ բրիֆինգին ներկա չէր, ոստիկանապետն էր, ինչն առաջին հայացքից նորմալ է, սակայն այդպես դանդաղ հալեցնելու են նրան, կորոնավիրուսի դեմ պայքարի պատասխանատվությունը դնեն վրան։ Օրակարգում է նաեւ Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցը, բայց եթե Ավինյանին փոխարինող մի քանի թեկնածու կա, Թորոսյանի դեպքում բարդ է․ նա մի շարք միջազգային կազմակերպությունների «տղա» է»,- ասաց իմքայլականը: Ավինյանին փոխարինողներն ովքե՞ր են` իրո՞ք Արայիկ Հարությունյանը կա ցանկում։ «Չէ, «Իմ քայլի» կուլիսներում նախընտրելի բարտեր էին նախապատրաստում․ Արայիկը՝ փոխվարչապետ, Մխիթար Հայրապետյանը` ԿԳՄՍ նախարար։ Փաշինյանը Մխիթարին ասել է` տեղափոխելու եմ գործադիր-նախարար. շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը գցեցին-բռնեցին, գտան` չի քաշի։ Բոլոր դեպքերում, հուլիսին կլինեն կադրային տեղաշարժեր թե՛ խորհրդարանում, թե՛ գործադիրում»: «Նիկոլի սեւ ցուցակում» եղած պատգամավորներից ոչ մեկը չի պատրաստվում մանդատը վայր դնել, հակառակը՝ ակտիվ բանակցում են թե՛ թիմակիցների, թե՛ այլ ուժերի հետ, փորձում են անկախների կոնգլոմերատ (ֆրակցիա չեն կարող ստեղծել) ձեւավորել։ «Չեն հասցնի, շատերի «դոսյեներն» արդեն պատրաստ են․ Վարազդատի հոր հյուրանոցի պատմությունը, նա նաեւ Հրանուշ Հակոբյանի զարմիկն է, Շիրակ Թորոսյանի հայտնի կապերը ՀՀԿ-ի հետ, հեռախոսազրույցները, իր հայրենակցական միության հետ խնդիրները, Սոֆյայի` փոխմարզպետ եղած ժամանակ` ուսուցիչների նշանակման հարցեր են նայում, Անուշ Բեղլոյանը Սերժենց ՊՈԱԿ-ի աշխատակից է եղել, Ենգիբարյան Վիկտորը Սերժ Սարգսյանի ու Վիգեն Սարգսյանի լոբբիստն էր։ Փազլը հավաքվում է»:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Պուտինը «շնորհավորել» է Նիկոլ Փաշինյանին
Ով ասում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, սխալվում է, Պուտ...
Ոչ մի երկիր ծաղիկ տանել հնարավոր չի, բացի Ռուսաստա...
Ի թիվս այլ ապրանքատեսակների, Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել մի շարք ջերմոցային ապրանքների, այդ...
Մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյան...
3 օր առաջ 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Գերությունից հ...
Երբ էր գերությունից հայրենիք վերադարձել օրերս մահա...
Ինչպես արդեն հայտնել ենք, հունիսի 10-ին քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ռուբիկի Ս...
×
❮
❯