Միջազգային

Շոգից մահանում են․ ահազանգ

Շոգից մահանում են․ ահազանգ

Ֆրանսիայի Ազգային առողջապահական գործակալության (SPF) զեկույցի համաձայն՝ Ֆրանսիայում մահացության ցուցանիշը շոգի ալիքի ընթացքում աճել է գրեթե 30%-ով։

«Գրանցվել է 29.1% աճ, որը համապատասխանում է նախորդ շաբաթվա համեմատ 2025 լրացուցիչ մահվան դեպքի։ 2026 թվականի հունիսի 22-28-ը շաբաթվա ընթացքում բոլոր տարիքի և բոլոր պատճառներով մարդկանց շրջանում գրանցվել է 8973 մահվան դեպք, համեմատած հունիսի 15-21-ը շաբաթվա 6948 մահվան դեպքի հետ», - նշվում է զեկույցում։

Մահացության հիմնական աճը գրանցվել է 45 տարեկանից բարձր մարդկանց շրջանում. 2025 մահվան դեպքերի ընդհանուր աճից 2001 լրացուցիչ դեպք։

Այս ժամանակահատվածում մահացությունների ամենամեծ թիվը գրանցվել է Իլ դը Ֆրանս մետրոպոլիտեն շրջանում (619)։

Ֆրանսիայում անսովոր շոգ եղանակ է դիտվել հունիսի 17-28-ը։

Լրահոս

Ամենաընթերցված

Կարեն Մարգարյանը խոսեց

Կարեն Մարգարյանը խոսեց

Նախկին պատգամավոր և գործարար Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի շուրջ վերջին օրերին ծավալվ...

×
Gallery Image