Միջազգային

Ռուսաստանի դիրքորոշումը մեզ համար կարեւոր է․ Հաքան Ֆիդան

Ռուսաստանի դիրքորոշումը մեզ համար կարեւոր է․ Հաքան Ֆիդան

Թուրքիայի համար կարեւոր է Ռուսաստանի դիրքորոշումը մի շարք գլոբալ հարցերի վերաբերյալ, այդ թվում նաեւ՝ Կովկասում խաղաղության շարունակվող գործընթացի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ CNN Türk-ի եթերում։ Խոսելով Ռուսաստան կատարած վերջին այցելության եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին, նախարար Ֆիդանը հայտարարել է, որ Սեւ ծովյան ավազանը, Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան, Մերձավոր Արեւելքն ու Աֆրիկան Թուրքիայի համար կարեւոր շրջաններ են։

Նա նշել է, որ իր երկիրը նշված երկրամասերում վարում է արդյունավետ արտաքին տնտեսական եւ անվտանգային քաղաքականություն։ «Հարցերը, որոնք ես բարձրացրել եմ նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ, հետեւյալն է՝ ինչպիսին է Ռուսաստանի ամենաթարմ դիրքորոշումը Ուկրաինայի հարցում։ Երկրորդը՝ Կովկասում շարունակվող խաղաղության պրոցեսը եւ Ռուսաստանի դիրքորոշումը կարեւոր են մեզ համար։ Նրանց մոտեցումը Պաղեստինյան հարցի, Գազայի խնդրի եւ այն մասին, թե ինչ են նրանք մտածում, կարեւոր նշանակություն ունեն մեզ համար»,- հայտարարել է Հաքան Ֆիդանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Կարեն Մարգարյանը խոսեց

Կարեն Մարգարյանը խոսեց

Նախկին պատգամավոր և գործարար Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի շուրջ վերջին օրերին ծավալվ...

×
Gallery Image