Մշակույթ

Լրացուցիչ ֆինանսավորում՝ օպերային եւ տիկնիկային թատրոններին

Լրացուցիչ ֆինանսավորում՝ օպերային եւ տիկնիկային թատրոններին

Կառավարության որոշմամբ՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնին եւ Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնին հատկացվել են հավելյալ միջոցներ՝ «փաստացի ձեւավորած սեփական եկամուտների չափով»:

Հիշեցնենք․ թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի համաձայն՝ կազմակերպությունները ֆինանսավորվում են նախորդ տարվա ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում հաշվեգրված սեփական եկամուտների կրկնապատիկի չափով։

Ըստ այդմ՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի լրացուցիչ ֆինանսավորման չափը կազմում է 258 մլն 743 հազար դրամ, որից այս փուլում կհատկացվի 200 մլն դրամ։

Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի լրացուցիչ ֆինանսավորման չափը կազմում է 60 մլն 219 հազար դրամ. վերաբաշխման այս փուլում թատրոնին կհատկացվի 53 մլն 788,3 հազար դրամ ֆինանսավորում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image