Քաղաքականություն

Ամիսներ անց հայտարարագրում է

Ամիսներ անց հայտարարագրում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել վերջին ամիսներին ստացած մի շարք թանկարժեք նվերների մասին տվյալներ։ Թեեւ պաշտոնատար անձանց կողմից ստացված նվերների հայտարարագրումն օրենքով նախատեսված ընթացակարգ է, ուշագրավ է, որ նվերները ստացել է դեռեւս մարտ, մայիս ամիսներին, սակայն ԿԿՀ դրանք ներկայացրել է միայն այժմ` ընտրություններից հետո։

Մասնավորապես, մարտի 19-ին Հայաստան այցելած Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսից Փաշինյանը նվեր է ստացել Salvatore Ferragamo ապրանքանիշի կարմիր փողկապ, որի արժեքը գնահատվել է 94 հազար 235 դրամ։

Մայիսի 5-ին Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի շրջանակում վարչապետը նախագահական նստավայրում հյուրընկալել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ Ֆոն դեր Լայենը Փաշինյանին նվիրել է Recife ապրանքանիշի կաշվե պայուսակ` 161 հազար 918 դրամ արժողության։

Իսկ մայիսի 4-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատվին կազմակերպված պետական ընթրիքի ընթացքում վարչապետը ստացել է եւս երկու նվեր։ Մեկը Մինաս Բժշկյանի «Ճեմարան գիտելեաց» աշխատությունն է՝ հրատարակված 1818 թվականին, Վենետիկում, որը գնահատվել է 308 հազար 635 դրամ։

Մակրոնը Փաշինյանին է հանձնել նաեւ Ֆրանսիայի Հանրապետության Պատվո լեգեոնի Մեծ խաչ շքանշանը, որի արժեքը 1 մլն 265 հազար 115 դրամ է։

Մայիսի 7-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկեւիչսից ՀՀ վարչապետը ստացել է an & angel ապրանքանիշի ապակյա աման, որն արժե 70 հազար 222 դրամ։

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image