Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը կարող է կարիերան շարունակել Գերմանիայում։ «Օսիեկի» ֆուտբոլիստը մոտ է տեղափոխվել գերմանական 2-րդ Բունդեսլիգայում հանդես եկող «Նյուրնբերգ»։
Լուրերի համաձայն՝ տրանսֆերի արժեքը կկազմի շուրջ 800 հազար եվրո։ Եթե գործարքը կայանա, Մկրտչյանը կդառնա հերթական հայ ֆուտբոլիստը, որը կխաղա Գերմանիայում: