Քաղաքականություն

Իմքայլական պատգամավորի մեքենան`Քոչարյանի հանրահավաքին

Իմքայլական պատգամավորի մեքենան`Քոչարյանի հանրահավաքին

Գորիսում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ նկատեցինք ԱԺ հաշվեկշռում գրանցված 009 HH 11 պետհամարանիշով սև Toyota Camry ավտոմեքենա, որը կանգնած էր հանրահավաքի վայրում: Համարներից կռահեցինք, որ իմքայլական պատգամավորի մեքենա է:

Պարզեցինք, որ մեքենան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ծնունդով Գորիսից Արմեն Խաչատրյանի մեքենան է: Քոչարյանի ախոյանի թիմակցի մեքենան Քոչարյանի դաշինքի հանրահավաքին տեսնելը, մեղմ ասած, տարօրինակ էր: Թեև Խաչատրյանը, ինչպես նշեցինք, ծնունդով Գորիսից է, և նրա` Գորիսում գտնվելը նորմալ էր, բայց զարմանալի էր հանրահավաքի վայրում գտնվելը:

Փորձեցինք կապ հաստատել Արմեն Խաչատրյանի հետ`հասկանալու, թե հատո՞ւկ էր հայտնվել հանրահավաքի վայրում, սակայն նա մեր զանգերին չարձագանքեց: Ավելի ուշ հանրահավաքի մասնակիցներից մեզ ասացին, որ Խաչատրյանը ևս տարածքում է եղել, նա մարզպետարանի պատուհանից հետևումէր Ռոբերտ Քոչարյանի դաշինքի հանրահավաքին, որի վերաբերյալ նաև լուսանկար էր հրապարակել համացանցում:

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image