Հասարակություն

Հայտնի է՝ ով էր այն ՀՀ քաղաքացին, ում բերանը փակած բերման ենթարկեցին

Հայտնի է՝ ով էր այն ՀՀ քաղաքացին, ում բերանը փակած բերման ենթարկեցին

Հովհաննավանքում այսօր ամբողջ ՔՊ-ական ակտիվն է հավաքված: Մի քանի օրվա տաժանակիր աշխատանքներից հետո իշխանությունը կարողացել է այնքան մարդ հավաքել, որ վանքի ներսը լիուլի լցվի: Կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանն էլ ինչ-որ ծես է իրականացնում, որը ՔՊ-ական պատգամավորները, ներկա նախարարներն ու Փաշինյանը անվանում են պատարագ: Ու չնայած այս միջոցառմանը եկել էին մասնակցելու միայն «սվոյները», այնուամենայնիվ, իրական հավատավոր մարդ ևս կարողացել է ներս մտնել: Եկեղեցու կանոնին հակասող միջոցառման ժամանակ ներկաներից մեկը բացականչեց. «Ստեփան Ասատրյան, դու իրավունք չունես այստեղ պատարագ մատուցելու»:
Նրան արագ մեկուսացրեցին մի քանի հայհոյախոսներ, նրանցից մեկը փակեց նրա բերանը, իսկ հակօրինական գործողությունները համառորեն չնկատող, լրագրողների բողոքներին մեջքով շրջվող ոստիկաններն արագ ոլորեցին երիտասարդի ձեռքերն ու ուժ կիրառելով բերման ենթարկեվին: «Հրապարակը» պարզեց, որ այդ երիտասարդի անունը Հայկ Դորունց է, ամուսնացած է, ունի երկու զավակ:

Վերջինիս ճանաչողները նրան բնութագրում են որպես հայրենասեր, հայ առաքելական սուրբ եկեղեցու հավատարիմ հետևորդ ու արժանապատիվ հայորդի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image