Հասարակություն

ԵԱՏՄ-ն ներկայումս անցնում է դիմացկունության փորձություն

ԵԱՏՄ-ն ներկայումս անցնում է դիմացկունության փորձություն

Եվրասիական Տնտեսական միությունը ներկայումս անցնում է դիմացկունության փորձություն՝ դիմակայելով աննախադեպ ճնշմանը, որը գործադրվում է հավաքական Արեւմուտքի կողմից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, նկատելով, որ Միությունը մեկ անգամ չէ, որ այս ընթացքում ապացուցել է իր կայացած լինելը։

Նա ընդգծել է, որ միասին «հնգյակի» երկրները ի վիճակի են գտնելու փոխընդունելի լուծումներ ամենաբարդ հարցերի համար նույնիսկ, քանի որ «հնգյակի» ներսում կարող են լսել մեկմեկու եւ պայմանավորվել՝ հանուն իրենց ժողովուրդների բարեկեցության։ Նա նաեւ ասել է, որ շատ կարեւոր է, որպեսզի զբաղվեն միության ներսում հարմարավետ միջավայրի ստեղծմանը մարդկանց կենսագործունեության համար, իսկ դրան հասնելու համար պետք է ունենալ միասնական չափորոշիչներ եւ սկզբունքներ կրթության, պետական կառավարման, առողջապահության ոլորտներում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image