Այսօր` դեկտեմբերի 19-ին, ամբողջ օրը Դիլիջանի աղբավայրն այրվում էր; Այդ հրդեհի ծուխը սպիտակ ամպի նման բարձրացել էր երկինք։ Այն լավ տեսանելի էր Դիլիջան-Իջևան ավտոճանապարհից։ Դեռ քանի՞ օր է այրվելու Դիլիջանի աղբավայրը։ Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը փոխանակ համայնքի նման վատթար վիճակում գտնվող, չցանկապատված, հաճախակի բռնկվող աղբավայրի խնդիրներով զբաղվի, մասնակցում է Օհանավանում, Գյումրիում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կազմակերպված կեղծ պատարագներին, որոնք Հայ առաքելական եկեղեցու կանոնների խախտումով են մատուցվում։
Ի դեպ, օրեր առաջ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացել էինք, որ վերջին ամիսներին Դիլիջան համայնքի աղբավայրում 7 անգամ հրդեհ է բռնկվել։