ԱՄՆ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հրաման է ստորագրել, որով Գերմանիայից դուրս են բերվում ամերիկյան 5 հազար զինվորականներ։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի Հանրության հետ կապերի ղեկավար Շոն Պարնելը, ըստ Reuters-ի փոխանցման։ Զորքերի դուրս բերումը կավարտվի 6-12 ամսվա ընթացքում։
Հիշեցնենք, որ այդ հրամանին նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Միացյալ Նահանգները կարող է դուրս կրճատել Գերմանիայում ունեցած իր ռազմական ներկայությունը։ Պարնելը հավելել է, որ Պենտագոնը վերանայում է Եվրոպայում ունեցած իր ուժերը՝ այժմյան իրականությանը եւ պահանջներին համապատասխանեցնելով։