Այլ

Կա երկու սեռ՝ մեծ Բրիտանիան ընդունում է Թրամփի էստաֆետը

Կա երկու սեռ՝ մեծ Բրիտանիան ընդունում է Թրամփի էստաֆետը

ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Դոնալդ Թրամփը սկանդալային հայտարարություն արեց, որ Միացյալ Նահանգներում այսուհետ լինելու է երկու սեռ՝ իգական և արական: Երրորդ սեռի, սեռափոխության եւ այլ թեմաները ասաց` մնացին ացյալում, մոռացեք: Ասաց և իրագործեց: ԱՄՆ բոլոր այն քաղաքացիները, ովքեր արհեստական միջամտությամբ փոխել էին իրենց սեռը՝ հերթ կանգնեցին իրենց անձնագրերը թարմացնելու համար, որովհետև Թրամփը վճռական էր իր խոստումն իրագործելու հարցում: Շատ տրանսգենդերների հեռացրին բանակում ծառայությունից, ինչպես նաև բարձրաստիճան զինվորականների:  Թրամփն արգելեց նաև տրանսգենդեր տղամարդկանց մասնակցել կին մարզիկների դեմ մրցություններին կամ ընդգրկվել կանացի խմբերում: Բնականաբար այս նորությունը ուրախությամբ չընկալվեց դեմոկրատների ու LGTB համայնքի կողմից, որոնք մեծ ինդուստրիա էին կառուցել այս թեմայի վրա եւ ակտիվ քարոզչություն էին անում աշխարհով մեկ, անգամ` Հայաստանում: 

Սակայն Թրամփի ասածները պարզվեց նաեւ վարակիչ էին աշխարհի որոշ երկրների համար, որոնք նախընտրում են պահպանողականությունը եւ սեռափոխության թեմաներից հոգնել են:
Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը պատմական որոշում է կայացրել` ապրիլի 16-ին սահմանել է, որ «կին» եզրույթի իրավական սահմանումը բացառում է տրանս կանանց: Այսինքն, սահմանել է, որ կա երկու սեռ` կին եւ տղամարդ: Այս մասին տեղեկացնում է CNN-ը: Բարձագույն դատարանի այս որոշումը միաձայն է ընդունվել:
Որոշման համաձայն, հավասարության օրենսդրության մեջ կնոջ սահմանումը վերաբերում է «կենսաբանական կնոջը և կենսաբանական սեռին»: Բնականաբար այս որոշումը բուռն քննադատությունների է արժանացել մի շարք շահառու խմբերի կողմից, իսկ շատերը դա մտահոգիչ են համարել տրանս հանրույթի համար:
Մեծ Բրիտանիան համարվում է Եվրոպայի համեմատաբար պահպանողական երկրներից մեկը և շատերը մտահոգ են, որ Եվրոպայի հզորագույն երկրներից մեկը, փաստորեն, ԱՄՆ-ից էստաֆետը վերցրեց իր ձեռքը եւ սա կարող է վարակիչ օրինակ դառնալ նաև մյուս պետությունների համար:

time.com-ը գրում է, որ այս որոշումը ազդելու է տրանս «կանանց»՝ միայն կանանց համար նախատեսված ծառայություններից ու տարածքներից եւ տրամադրվող հնարավորություններից օգտվելու վրա:
Հիշեցնենք, որ Բրիտանիայում դեռևս երկու տարի առաջ քննարկումների լուրջ առիթ էր դարձել մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի այն հայտարարությունը, որ տղամարդը տղամարդ է, իսկ կինը՝ կին ու թող ոչ ոք չփորձի իրենց վրա ճնշում գործադրել ու պարտադրել, որ կան այլ սեռեր ևս:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image