Միջազգային

Միացյալ Նահանգները սպառում է իր ռազմական հնարավորությունները

Միացյալ Նահանգները սպառում է իր ռազմական հնարավորությունները

Իրանի դեմ իրականացվող իր ռազմական օպերացիայով՝ Միացյալ Նահանգները սպառում է իր ռազմական հնարավորությունները։ Հակամարտության մեջ կտրուկ փոփոխություն տեղի չի ունենա, եթե կտրուկ կերպով չավելանա ռազմական հարվածների ինտենսիվությունը, նաեւ՝ չիրականացվի ցամաքային զորքերի ներգրավում հակամարտությանը։ Այս մասին գրել է Politico-ն։

Հոդվածում նշվում է, որ արդեն երկու շաբաթ է, ինչ Վաշինգտոնը հարվածներ է հասցնում Թեհրանին, սակայն լուրջ փոփոխություններ այդ «ճակատում» դեռ չկան։ Պարբերականը ներկա իրավիճակը համարել է փակ շրջան, երբ մի կողմից Միացյալ Նահանգները հարվածում է, մյուս կողմից՝ Իրանը պատասխան հակահարվածներ է հասցնում։ Բացի այդ, անվճռական եւ դանդաղկոտ ռազմարշավը այն ձգձգում է եւ մեծացնում ռիսկերը, ասված է հոդվածում՝ հղում տալով ամերիկացի անանուն բարձրաստիճան աղբյուրի խոսքերին։ Ներկայումս իհարկե ամերիկյան կողմն ավելացնում է իր ռազմական ներկայությունը ռեգիոնում, սակայն թե դա ինչի կարող է բերել, դետ հայտնի չէ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image