Միջազգային

Քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Իտալիայի վարչապետը այս հայտարարությունն արել է Ալիևի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Մենք քննարկել ենք Հայաստանի հետ հարաբերությունները։ Ես վերահաստատել եմ Իտալիայի լիակատար աջակցությունը հարաբերությունների կարգավորման գործընթացին, որը արտացոլում է Միացյալ Նահանգների կողմից նախաձեռնված պատմական առաջընթացը։ Ես կարծում եմ, որ 2026 թվականը կարող է կարևոր տարի լինել այս առումով, քանի որ կարևոր է օգտագործել այս դինամիկ տարածաշրջանի ողջ ներուժը», - ընդգծել է Մելոնին։

Նա նշել է, որ երկու ղեկավարները նաև ընդգծել են Ադրբեջանի և Եվրամիության միջև երկխոսության ամրապնդման կարևորությունը։

«Էներգետիկան և տրանսպորտը, անկասկած, երկու ոլորտներ են, որոնցում Եվրոպան կարող է և պետք է ավելի նշանակալի դեր խաղա։ Սա կապահովի ներդրումային աջակցությունը և Ադրբեջանի ավելի խորը ինտեգրումը էներգետիկ ցանցերին և միջազգային տրանսպորտային ուղիներին», - հայտարարել է Իտալիայի վարչապետը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image