Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը երեկվա նիստում «առաջընթաց» գրանցեց՝ որոշվեց, որ Հայաստանը պետք է շարունակի շարժվել նախկինների սցենարով՝ հավատարիմ մնալով գործող խորհրդարանական կառավարման ձեւին։ Կառավարման ձեւի պահպանմանը դեմ քվեարկեց միայն Մասիս Մելքոնյանը, ձեռնպահ՝ Տիգրան Եգորյանը, մյուսները կողմ էին։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին դուր է եկել 2015-ի սահմանադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանի համար «կարված կոստյումը», որի մեջ ինքը հարմարավետ տեղավորվել է։ Եվ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, որի կազմում են էդմոն Մարուքյանը, Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը, Գրիգոր Մինասյանը եւ այլք, քվեարկեցին այդ «կոստյումի» երկարակեցության օգտին։ Հետո մի քանի ոչ էական հոդվածների փոփոխություններ կանեն, ասենք՝ նախագահին մի երկու արարողակարգային լիազորություն կավելացվի, ինչը կնշանակի, որ սահմանադրական փոփոխությունների խոստումը հերթական փուչիկն էր՝ հանրային դիմադրությունը թուլացնելու համար։
Էքսկլյուզիվ
«Հրապարակ». Փաշինյանին դուր է եկել Սերժ Սարգսյանի համար «կարված կոստյումը»
Ամենաընթերցված
Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաննե...
2024 թվականին Մեղրիի ՔՊ-ական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը որոշում է բարեկարգել քաղաքի կենտրոնակա...
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…
Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...
×
❮
❯