Հասարակություն

Մարզպետի եղբայրը ոստիկանությանը «մուսռնոց» է անվանում

Մարզպետի եղբայրը ոստիկանությանը «մուսռնոց» է անվանում

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը՝ Ռուբեն Պետրոսյանը, ոստիկանությանը համարում է «Սերժի մուսռնոց»։ Նա այդպես անդրադարձել է «Հեղափոխության պահապաններ» խմբավորման անդամների գործողությունների վերաբերյալ ոստիկանությունում նյութեր նախապատրաստելու վերաբերյալ լուրին․

«Ոստիկանություն մի ասա Սեռժի մուսռնոց ասա...Ահա թե ինչ է նշանակում «համակարգը դիմադրում է», ոստիկանը մերը չէ, ժող ջան… »,- գրել է մարզպետի եղբայրը։

Հիշեցնենք, որ օրերս, երբ վարչապետը նախընտրական քարոզարշավի ժամանակ «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր» անունով բուկլետ էր տվել մի երիտասարդ աղջկա, վերջինս այն պատռել էր և նետել վարչապետի ուղղությամբ։ Դրանից հետո համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որում աղջիկը ոմն «գյուղապետի» հետ զրույցում պատմում էր դեպքի մանրամասները, գյուղապետն էլ ընթացքում հայհոյանքներ էր հնչեցնում վարչապետի հասցեին: Դրանից հետո «Հեղափոխության պահապաններ» խմբավորման անդամները, որոնց կազմում է նաև «Հայելի» մամուլի ակումբը պաշարած երիտասարդներից մեկը,  հանդիպել են գյուղապետին և ստիպել, որ նա ներողություն խնդրի։ Միաժամանակ «գյուղապետը» նշել է, որ տեսանյութը սարքած է եւ տեսանյութում ինքն ամենեւին էլ չի զրուցել այդ աղջկա հետ: 

Փաստորեն մարզպետի եղբայրը արդարացնում է այս խմբավորման գործունեությունը և ոստիկանությանը համարում «մուսռնոց» միայն այն բանի համար, որ նյութեր են նախապատրաստում։  Ի դեպ, Ռուբեն Պետրոսյանը մարզպետի այն եղբայրն է, որը մեկ տարի առաջ պահեստազորի սպայի նկատմամաբ բռնություն էր գործադրել։

src=https://scontent.fevn1-4.fna.fbcdn.net/v/t1.15752-9/89777117_642023846363779_5874813871293726720_n.jpg?_nc_cat=100&_nc_sid=b96e70&_nc_ohc=8VCQU0CZlrYAX9VRyRY&_nc_ht=scontent.fevn1-4.fna&oh=cbe3fcd0432a65a38615eafef10acdd1&oe=5E9012F8

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image