Հասարակություն

Երբ Որոտանով զբաղվում է ոչ թե Լեզվի, այլ Կադաստրի կոմիտեն

Երբ Որոտանով զբաղվում է ոչ թե Լեզվի, այլ Կադաստրի կոմիտեն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վարդենիսին ասում է՝ Բասարգեչար, Նիկոլ Փաշինյանը՝ Որոտանին՝ Էյվազլի։ Անվանի լեզվաբան, Լեզվի կոմիտեի  նախագահ Դավիթ Գյուրջինյանից, որը համաձայն իր իսկ հայտարարության՝ եկել էր աշխատելու «նոր սկզբունքներով», մշտապես հորդորակներ է ուղարկում տարբեր խմագրություններ՝ լրագրողներին հորդորելով օգտագործել օտարալեզու բառերի հայերեն տարբերակները, շատ է սիրում քննադատել նրանց «ով»-ի համար, հարցրեցինք՝ մտահոգվա՞ծ չէ, որ պետության առաջին դեմքը Որոտանին էյվազլի է ասում։

«Դա լրիվ ուրիշ հարթություն է»,-ասաց Գյուրջինյանը։ Այսինքն՝ աշխարհաքաղաքականությո՞ւն։

Գյուրջինյան․«Չեմ կարող ասել՝ ինչ է, բայց մեր գործառույթների շրջանակում չէ։ Կա պաշտոնական անուն, պաշտոնական անունը պիտի գործածվի։ Այդպես է։ Կադաստրի կոմիտեն է դրանով զբաղվում»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image