Հարավային Կորեայի պղպեղի տեսակավորման գործարանում ռոբոտը խեղդամահ է արել 40-ամյա տղամարդուն, քանի որ վերջինիս շփոթել է բանջարեղենի տուփի հետ։
Այս մասին գրում են Korea Herald-ը և BBC-ն։
Ռոբոտաշինության ընկերության մասնագետը ժամանել է Donggoseong Export Agricultural Complex-ի գյուղատնտեսական բաշխման կենտրոն՝ ստուգելու մեքենայի սենսորները փորձարկումից առաջ: Ըստ ծրագրի՝ ռոբոտը բարձրացնում է բուլղարական պղպեղի տուփերը և դրանք դնում ծղոտե ներքնակների վրա:
Նախնական տվյալներով՝ համակարգում անսարքության պատճառով ռոբոտը աշխատակցին շփոթել է տուփի հետ․ տուժածը հիվանդանոցում մահացել է կրծքավանդակի և դեմքի վնասվածքներից։
Քրեական գործ է հարուցվել, Donggoseong Export Agricultural Complex-ը կոչ է արել բարելավել աշխատակիցների պաշտպանության համակարգը, որպեսզի ռոբոտի աշխատանքը չխափանվի և չվտանգի աշխատակիցների կյանքը: