ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը կարծում է, որ դա դիվանագիտություն է, որ իրենք չեն հայտարարում` Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Նա մեզ փորձում էր համոզել, որ այդպես ճիշտ է:
Մինչդեռ ընդդիմությունն առաջարկում է ընդունել հայտարարության նախագիծ, որտեղ պետք է նշվի` Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում:
«Ձեր ասած ընդդիմությունը, եթե այդքան շատ է սիրում Արցախը, թող գնա էնտեղ էլ Արցախը պաշտպանի»,-ասաց ՔՊ-ականը` մոռանալով, որ ճանապարհները հիմա փակ են, իշխանությունն էլ իրենք են, ոչ թե ընդդիմությունը, ուստի իրենք են պարտավոր պաշտպանել մեր հայրենիքը:
Մանրամասն` տեսանյութում