Քաղաքականություն

Գյումրիում իշխանությունը պարտվեց․ քաղաքապետ ընտրվեց Վարդան Ղուկասյանը

Գյումրիում իշխանությունը պարտվեց․ քաղաքապետ ընտրվեց Վարդան Ղուկասյանը

Գjումրիում ավարտվեց համայնքապետի ընտրության քվեարկությունը։18 ներկա ավագանու անդամներից 18-ն էլ քվեարկեցին Վարդան Ղուկասյանի օգտին, նիստը բոյկոտեցին և չմասնակցեցին ՔՊ ավագանու 14 անդամները։

Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի մարտի 30-ի արտահերթ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 47 434 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 111 236 է։ 9 քաղաքական ուժից անցողիկ 6 տոկոսը հաղթահարել են 5-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 17 188 քվե- 14 մանդատ, Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 9 727 քվե- 8 մանդատ, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 904 քվե- 2 մանդատ, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 7 380 քվե- 6 մանդատ, «Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 3 739 քվե- 3 մանդատ։

Գյումրու ավագանին, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, կազմված է լինելու 33 անդամից: Քաղաքապետ ընտրվելու համար կուսակցություններին եւ դաշինքներին անհրաժեշտ է լինելու 50 տոկոսից ավելի ձայն: Տվյալ դեպքում դա 17 անդամի «կողմ» ձայնն է: Ավագանու անդրանիկ նիստին՝ այսօր  ընդդիմադիր 4 քաղաքական ուժերը հայտարարեցին, որ իրենց միավորման արդյունքում քաղաքապետ են ընտրելու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:

Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին, որին ներկա գտնվելու և օրհնելու համար նորընտիր քաղաքապետը հրավիրեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image