Բաքվի ծանր հանցագործություններով դատարանում, նախագահությամբ դատավոր Աֆղան Հաջիեւի, շարունակվում է 14 հայ գերիների դատավարությունը, որոնց Ադրբեջանը ներկայացնում է որպես «զինված խմբավորման դիվերսանտներ»։ Հնչեցվել է մեղադրական եզրակացությունը։
Այս 14 գերիները գերեվարվել էին դեկտեմբերի 13-ին, Հադրութ գյուղի մոտ։ Նրանք ԼՂ էին մեկնել նոյեմբերի 26-27-ին։ Ադրբեջանական կողմը նրանց մեղսագրում է մի շարք ծանր հանցագործություններ, այդ թվում՝ ահաբեկչություն, զենքի անօրինական ձեռք բերում եւ կիրառում, Ադրբեջանի տարածք անօրինական կերպով ներթափանցում եւ այլն։