Հասարակություն

ՔՊ-ի թեկնածուն կազինո խաղալով ապագա է կառուցում

ՔՊ-ի թեկնածուն կազինո խաղալով ապագա է կառուցում

Արթիկի բնակիչներն ահազանգում են, որ Արթիկի քաղաքապետի ԺՊ Արման Աջամօղլյանը, ով դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Արթիկ խոշորացված համայնքի ՔՊ-ական ցուցակով առաջադրված ավագանու թեկնածուն է, քաղաքապետի աթոռին դեռ չնստած, թույլ է տալիս ապօրինի գործողություններ։ Խոսքը էլեկտրական հենասյուների վրա քարոզչության համար գովազդային վահանակների տեղադրումների մասին է` առանց ավագանու թույլտվության և համապատասխան որոշումների։ 

Արման Աջամօղլյանը բանավոր հանձնարարել է` լույսի հենասյուներին ամրացնել վահանակներ, ասելով, որ իր պատասխանատվության ներքո թող անեն այդ աշխատանքները, մարզպետի ու ոստիկանապետի «добро»-ն, կարևորը, ունենք։

Բացի սրանից, մեզ ուղարկել են նաեւ մի լուսանկար, որտեղ ՔՊ-ի՝ Արթիկի քաղաքապետի թեկնածու Անանիկ Ոսկանյանն ընկերոջ հետ խաղատանն է, լուսանկարին էլ կից գրառում է արված․ «Ախպերս ու ես կազինո ենք խաղում, որ կառուցենք ձեր ապագան»։

 

Լրահոս

Ամենաընթերցված

Ցավոտ է, չէ՞․․․

Ցավոտ է, չէ՞․․․

Շարքային քաղաքացուն կարելի է ծեծել, քացու տակ առնել, նվաստացնել։ Ցավալին այն է, որ դա արդեն սովորակա...

×
Gallery Image