ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու` Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում։
Քրեական գործի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ՝ Արմեն Աշոտյանի, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ նրա որդու` Արտյոմ Խաչատրյանի, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի, Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի, Արթուր Այվազյանի եւ Հարություն Թադեւոսյանի նկատմամբ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նրանք, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, կազմակերպել են կոռուպցիոն սխեմա, որի արդյունքում Երեւանում գտնվող 451.1 քմ մակերեսը, որը դատախազությունը գնահատել է շուրջ 208 մլն դրամ, փոխանցվել է մասնավոր անձանց։ Հետագայում գույքը վաճառել են, ապա գրանցել Արտյոմ Խաչատրյանի անունով։
Արմեն Աշոտյանը մեկ ամսով կալանավորվել է, նրա պաշտպանը մեղադրանքը համարել էր քաղաքական։