Քաղաքականություն

Ամիսը մեկ անգամ ասելու եմ մի ընկերության անուն, որը մոնոպոլ դիրք ունի

Ամիսը մեկ անգամ ասելու եմ մի ընկերության անուն, որը մոնոպոլ դիրք ունի

Ամիսը մեկ անգամ ասելու եմ մի ընկերության անուն, որը մոնոպոլ դիրք ունի«Հարկային օրենսգրքի փոփոխություններ․ հնարավորություններ եւ ռիսկեր տնտեսության համար» թեմայով այսօրվա քննարկման ժամանակ փորձագետ Հովհաննես Ավետիսյանը նշեց, որ ազդեցության գնահատականները պարտադիր են ֆինանսական, տնտեսական, հարկաբյուջետային տեսանկյուններից։ Նա նկատեց, որ մշտական բնակչության թիվը նվազել է։ 

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Գեւորգյանն էլ նշեց, որ 2018թ․ մեկնողների եւ ժամանողների թիվն առաջին անգամ + 15 հազար է եղել։ Հայկ Գեւորգյանը նշեց նաեւ, որ մենք պետք է շեշտը դնենք արտահանման վրա։ Ինչ վերաբերում է ազդեցության գնահատականներին, ապա Հայկ Գեւրոգյանը նշեց, որ ինքը տեղ չի տալիս բանաձեւային մոտեցումներին։ Ըստ նրա՝ չկա որեւէ բանաձեւ, որով հնարավոր լիներ հաշվարկել, թե ինչպիսի ցուցանիշներ կլինեին Հայաստանում հեղափոխության տարվա ընթացքում։ ԱԺ պատգամավորը նկատեց, որ եղել է տնտեսական աճ այն դեպքում, երբ հանքարդյունաբերությունը կորցրել է իր ամենամեծ ձեռնարկություններից մեկը՝ Թեղուտը։

  Սրանից զատ, ըստ Հայկ Գեւորգյանի, դրամը չարժեզրկվեց, հիմա գրեթե նույն փոխարժեքն է, ինչ հեղափոխությունից առաջ։ Միաժամանակ նա նշեց, որ 2018թ․ գնաճն ավելի ցածր է եղել, քան նախատեսված է եղել բյուջեով։ Հետո էլ նա հիշեց, որ մոնոպոլ դիրք ունեցողները շուկայից դուրս են եկել, հայտնվել են նրանց մրցակիցները։ 

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հակադարձեց, որ ունենք արտադրություններ, որոնք մոնոպոլ դիրք ունեն եւ խանգարում են բիզնեսի զարգացմանը։ Նա նկատեց, որ Վրաստանից, օրինակ, «Ֆլեշ» ՍՊԸ-ն բեռը կարող է բերել 60 ԱՄՆ դոլարով, մեկ այլ ընկերություն՝ 90 ԱՄՆ դոլարով։ Ըստ ԱԺ պատգամավորի՝ դրանք կապված են նաեւ վրացական կողմի հետ։

 Ինչ վերաբերում է մոնոպոլ դիրք ունեցողներին, ապա Սերգեյ Բագրատյանը հիշեցրեց, որ կառավարությունն այդտեղ լուրջ անելիքներ ունի։
«Ամիսը մեկ անգամ ասելու եմ մի ընկերության անուն, որը մոնոպոլ դիրք ունի։ Եթե կառավարությունը չշտկեց, ակնդետ հետեւելու ենք, վերահսկելու ենք, որ այդ բոլոր մոնոպոլիաները վերանան»,- ասաց Բագրատյանը։  

Հայկ Գեւորգյանն էլ նշեց, որ պետք է վերանայվեն բոլոր պայմանագրերը։ 
ԱԺ պատգամավորը նշեց նաեւ, որ 300 ձիաուժ մեքենաների համար բնապահպանական վճարն աճելու է, բարձրանալու է ակցիզային հարկը։ 

Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ փիլիսոփայությունը պետք է լինի այնպիսին, որ հարուստ մարդիկ վճարեն աղքատ մարդկանց փոխարեն։ Եվ այդ փիլիսոփայությունն էլ, ըստ նրա, կարող է հանգեցնել սոցիալական արդարության։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image