Քաղաքականություն

«Գազը թանկացավ, աթա՞ր ենք վառելու»

«Գազը թանկացավ, աթա՞ր ենք վառելու»

Ազգային ժողովում շարունակում են քննարկել Հռոմի ստատուտի վավերացման հարցը։ Քիչ առաջ լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ է սպասվում Հայաստանին ստատուտը վավերացնելուց հետո, արդյոք Ռուսաստանը պատժամիջոցներ չի կիրառի Հայաստանի նկատմամբ, գազ չի թանկացնի և այլն։ Լրագրողները օրինակ բերեցին փաստը, որ Լարսում այս պահին կանգնած են Հայաստանից Ռուսաստան մեկնող մի շարք բեռնատարներ։

«Գազը երբ թանկացավ, աթա՞ր ենք վառելու»,- հարցրին լրագրողները։

«Հայաստանի ղեկավարությունը հնարավոր սցենարների պարագայում համապատասխան քայլեր կձեռնարկի։ Այս պահին մենք չունենք որևէ հիմք պնդելու, որ հնարավոր է նման գործողություններ լինեն»,- արձագանքեց Աղաջանյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image