Գյումրու ընտրություններից առաջ իշխանությունն այլեւս չի կարողանում քողարկել իր ջղաձգումները։ Շուրջօրյա ռեժիմով աղմկահարույց շոուներ են բեմադրվում՝ իշխանության՝ շրիշակից ցածր վարկանիշը բարձրացնելու եւ այս անգամ էլ ընտրություններում հաղթելու համար: Այդ ճանապարհին չեն խնայում անգամ յուրայիններին․ նախօրեի գիշերը մասկի-շոու արեցին Խաչատուր Սուքիասյանի թիկնազորի նկատմամբ, երեկ գլխավոր դատախազը միջնորդություն ուղարկեց ԱԺ՝ երկու պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, հերթական` 5-րդ անգամ բերման էր ենթարկվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի թիկնազորը, որն օրինական կարգով ձեւակերպված ծառայություն է մատուցում: Ուրբաթ օրը ՔՊ-ի հետ փակ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը չի թաքցրել իր տագնապներն ու վախերը Գյումրու ընտրությունների հետ կապված եւ հասկացրել է թիմին, որ դա իրենց վերջի սկիզբն է լինելու, ուստի յուրաքանչյուր ոք պետք է անմասն չմնա մարտի 30-ին կայանալիք ընտրություններից։ Տեղեկացանք նաեւ, որ Փաշինյանն ուժային կառույցներին հրահանգել է՝ ինչքան հնարավոր է, շատ աղմկահարույց գործեր բացահայտել եւ հրամցնել հանրությանը, որ համոզեն, թե ինքը կատարում է իր խոստումները։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք․ Ծառուկյանը հայտարարու...
Սիրելի՛ հայրենակիցներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտավ ընտրապայքարի մեջ՝ ներկայացուցչական լ...
Ալեն Ղևոնդյանը ձերբակալվել է ՖԲ-ում ստատուս գրելու...
Գրել էինք, որ այսօր ձերբակալվել է ընդդիմադիր քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ Պարզվում է, որ ՔԿ֊ն նրան մեղա...
Փողոցները հեղեղվելու են տասնյակ հազարավոր մարդկանց...
ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հայտարարել է, որ ԿԸՀ-ի շենքի մոտ նախ...
Ա՜յս աստիճանի ցինիկ...
Մարդ մեկ-մեկ մտածում է, որ եկել է մեր քաղաքակրթության վերջը: Ճիշտ այնպես, ինչպես մեկուկես հազարամյակ...
×
❮
❯