Հասարակություն

Շուրջ 700 մարդ հայտնվում է բլոկադայի մեջ

Շուրջ 700 մարդ հայտնվում է բլոկադայի մեջ

Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտան-Նոր Առաջաձոր հատվածում ադրբեջանական մաքսակետ դնելուց հետո 3 գյուղ՝ Որոտանը, Շուռնուխը և Բարձրավանը, հայտնվում են շրջափակման՝ բլոկադայի մեջ։ Թվում է, որ խոսքն ընդամենը գյուղերի անունների մասին է, սակայն այդ գյուղերում միասին վերցրած շուրջ 700 և ավելի մարդ է բնակվում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ Շուռնուխ գյուղում բնակվում է 207 մարդ, Որոտանում, ըստ 2010 թվականի մարդահամարի՝  307 բնակիչ, Բարձրավանում, ըստ 2008 թվականի մարդահամարի, 178 բնակիչ։ Շուռնուխի տարածքը կազմում է 2344 հեկտար, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողեր` 720 հա, որից` վարելահող` 174 հա, բազմամյա տնկարկ` 5 հա, խոտհարք` 46 հա, արոտ` 473 հա, այլ հողատեսք` 21 հա, բնակավայրերի հողեր` 23 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 3 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 34 հա, անտառային հողեր` 1563 հա, որից անտառածածկ` 1 422 հա, ջրային հողեր՝ 1 հա։ 

Բարձրավանի հողերը կազմում են 2795 հա, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողեր` 995 հա, որից` վարելահող` 276 հա, բազմամյա տնկարկ` 15 հա, խոտհարք` 278 հա, արոտ` 83 հա, այլ հողատեսք` 343 հա, բնակավայրերի հողեր` 16 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 3 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 3 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 8 հա, անտառային հողեր` 1765 հա, որից անտառածածկ` 1544 հա, ջրային հողեր` 6 հա։ 

Որոտանի հողային ռեսուրսներ. հողերը կազում են 326 հա, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողեր` 75 հա, որից այլ հողատեսք` 75 հա,  բնակավայրերի հողեր` 46 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 3 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 16 հա, անտառային հողեր` 181 հա, որից անտառածածկ` 98 հա, ջրային հողեր` 6 հա։

Այսինքն՝ այստեղ ոչ միայն բնակչության հարցն է, այլեւ մշակվող հողերի, այգիների, վարելահողի եւ խոտհարքների: Էլ չենք խոսում այն մասին, որ մարդիկ տասնյակ տարիներով կռիվ են տալիս իրենց դրկից հարեւանի դեմ` մի մետր հողի համար, հիմա ինչո՞ւ եւ ինչպե՞ս պետք է զիջենք այն հողերը, որոնք տասնամյակներով օգտագործվել են հայ մարդկանց կողմից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image