Քիչ առաջ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հարց ուղղեց զոհերի ու կորուստների թիվ մեկ պատասխանատու Նիկոլ Փաշինյանին, կամ, ինչպես ինքը նշեց, «մեծարգո պարոն վարչապետին: Նա նախ հիշեցրեց, որ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ 49 զոհ ունենք, սակայն երեկվանից համացանցում զոհերի թվի հետ կապված, ըստ պատգամավորի, ուռճացված տեղեկություններ են տարածվում: Ուստի խնդրեց ներկայացնել, թե ինչ նոր տվյալ կարող է հաղորդել:
Այդ պահին Նիկոլ Փաշինյանը, որ առանձնապես ուշադիր չէր լսում պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցը ու մեջքով շրջված էր դեպի Սուրեն Պապիկյանը, նրանից որոշ բաներ ճշտեց: Պապիկյանն էլ հեռախոսով ցույց տվեց ինչ-որ բան, որից հետո Նիկոլ Փաշինյանը մոտեցավ ամբիոնին ու հայտարարեց, որ այս պահին զոհերի թիվը 105 է: