Հրազդանի բնակիչ 47-ամյա Գոռ Պողոսյանին, ում խնամքի տակ 2 երեխա կա եւ լուրջ առողջական խնդիրներ ունի, Հրազդանի ոստիկանները` խաբելով տարել են ոստիկանություն, ստիպել են, որ ցուցմունք տա, թե իրեն ընտրակաշառք են տվել: Մեզ հետ զրույցում Գոռը մի կերպ էր խոսում, քանի որ ոստիկանությունից տուն է հասել ու մի քանի անգամ ուշաթափվել. «2 տարի է, ինչ ամուսնալուծվել եմ, դատարանի որոշմամբ` երեխաների խնամքը ինձ են տվել: Սկզբից ինձ ասացին, որ կինս բողոքել է, որ իբր ես երեխաներին չեմ թողնում տեսնել, ու այսպես ասելով` ինձ տարան ոստիկանություն: Ոստիկանության շենքում ինձ մի սենյակ տարան, եւ ասացին. տեսնո՞ւմ ես միջանցքում քանի հոգի մարդ կա, սրանց 20 հազար, 30 հազար գումար են տվել, իրենք խոստովանել են, բա քե՞զ ինչքան են տվել: Ասեցի, որ փող չեն տվել, ստիպեցին, ճնշեցին: Ես էլ վախեցա, Պապայիս քառասունքին ինձ 20 հազար է տվել շենքի իմ հարեւանը` զանգեց, ասավ, որ չեմ կարող գալ քառասունք, վերցրու էս փողը էդ օրվա վրա ծախսի: Դա եղել է ապրիլ ամսվա սկիզբ, պապայիս քառասունքը ապրիլի 19-էր: Հիմա դա օգտագործում են, վախեցնելով՝ ստիպում են ինձ, որ ես ցուցմունք տամ, որ ընտրութկուններին ինձ կաշառք են տվել, բայց էտենց բան չկա, ինձ ճնշում են, ասում են, որ քրեական գործ են հարուցելու, քննչական են տանելու»:
Հասարակություն
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաննե...
2024 թվականին Մեղրիի ՔՊ-ական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը որոշում է բարեկարգել քաղաքի կենտրոնակա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…
Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...
×
❮
❯