Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 10-ին, ինչպես հայտնի է, այցելել է Հրազդան քաղաք։ Նա ծանոթացել է նաև Քաղաքացիների սպասարկման գրասենյակի գործունեությանն ու մատուցվող ծառայություններին:
«Ինչքան էլ փող ծախսենք, մեկ է մենք այս բանից չենք կարողանում ձերբազատվել։ Ինչքան էլ փող ծախսվի, պարտադիր այս լարերի ծերերը պիտի երևա էլի»,- ասել է Փաշինյանը՝ մանրակրկիտ ուսումնասիրելով գրասենյակի տարածքը։