Միջազգային

«Երկաթե լեդին» որոշել է չառաջադրվել

«Երկաթե լեդին» որոշել է չառաջադրվել

Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի նախատեսում վերընտրվել 2029 թվականին երրորդ ժամկետով, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրները թերթին հայտնել են, որ ֆոն դեր Լեյենի կաբինետի ղեկավար Բյորն Զայբերտը այս որոշման մասին հայտնել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ մասնավոր ընթրիքի ժամանակ։

Աղբյուրների համաձայն՝ նա այս հայտարարությունն արել է՝ Եվրահանձնաժողովի գերատեսչությունների նախատեսված վերակառուցման վերաբերյալ մտահոգությունները մեղմելու համար։ Հրատարակությունը գրում է, որ պաշտոնյաները մտահոգված են, որ փոփոխությունները նպատակ ունեն իշխանությունը կենտրոնացնել ֆոն դեր Լեյենի ձեռքում։

Politico-ն նաև նշել է, որ ԵՄ-ն Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետի սահմանափակում չունի։

Ի դեպ, հաջորդ ընտրությունների ժամանակ կին առաջնորդը կդառնա 70 տարեկան։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image