Քաղաքականություն

Իսկ մտնել ԱԺ ու ՔՊ-ականների կողքին նստելը ճի՞շտ է. Գեղամ Նազարյան

Իսկ մտնել ԱԺ ու ՔՊ-ականների կողքին նստելը ճի՞շտ է. Գեղամ Նազարյան

Այսօր համացանցում մի լուսանկար էր պտտվում` ՀՀ ԱԺ պատվիրակությունը` Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ մեկնել է Վիետնամ: Պաշտոնական հանդիպումներից բացի՝ պատվիրակությունը նաեւ երկիրն է բացահայտում: Լուսանկարում նավի վրա էին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ական պատգամավորներ Լիլի Մինասյանը, Հրաչյա Հակոբյանը։ 

Իշխանականների հետ այս նկարը, մեղմ ասած, փոթորկել էր համացանցն ու ընդդիմադիր շրջանակներին, որոնք քննադատում էին, թե պատիվ չի բերում ընդդիմությանը Գեղամ Նազարյանի վարքագիծը։ 

«Հրապարակը» կապվեց եւ թեմայի շուրջ մի քանի հարց տվեց Գեղամ Նազարյանին։ 

- Դուք դեռ Վիետնամում եք, իսկ ֆեյսբուքի հայկական տիրույթում Ձեզ հիմա խիստ քննադատում են Ալեն Սիմոնյանի եւ իշխանական այլ անձանց հետ ծովում, նավի վրա կյանքը վայելելու համար, ի՞նչ կպատասխանեք Ձեզ քննադատողներին։

- Կյանքը վայելողների համար` մաղթում եմ, որ մի օր հասնեն այնպիսի իմաստնության, որ հասկանան կյանքը վայելելն իսկապես որն է։ Իսկ սա աշխատանքային այց է։ Ընդունող երկրի հրավերով եղել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող պատմամշակութային վայրում։ 

-Իշխանականների հետ նավի վրա շրջագայությունն ու՞մ հրավերով է։ Ալեն Սիմոնյանի կողքը կանգնելը ընդդիմադիր պատգամավորի պարագայում ճի՞շտ եք համարում։ 

-Իսկ մտնել Ազգային ժողով ու ՔՊ-ականների կողքին նստելը ճի՞շտ է, ընդհանրապես աշխատանքի գնալը ճի՞շտ է։ Ալեն Սիմոնյանի վարած նիստին մասնակցելը ճի՞շտ է, գրանցվելը, քվեարկելը ճի՞շտ է։ Եւ ընդհանրապես էս մանկապարտեզը երբ ենք ավարտելու։ Նավի մասին` նույնպես Վիետնամի Ազգային ժողովի եւ կուսակցության հրավերն է եւ նավով ենք տեսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող տարածքները։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image