Հասարակություն

Առանց Արցախի Հայաստանն անսիրտ է մնում, իսկ անսիրտ օրգանիզմը դատապարտված է մահվան․ Նազենի Հովհաննիսյան

Առանց Արցախի Հայաստանն անսիրտ է մնում, իսկ անսիրտ օրգանիզմը դատապարտված է մահվան․ Նազենի Հովհաննիսյան

Ընդդիմության նախաձեռնած այսօրվա հանրահավաքը, որն իրականացվում է ի պաշտպանություն Արցախի, տարբեր ոլորտի հայտնի ներկայացուցիչներ հայտնել են, որ այսօր լինելու են Ազատության հրապարակում։

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք մասնակցություն ցուցաբերելու է հավաքին թե՞ ոչ․ «Ինձ թվում է՝ ցանկացած նորմալ, մտածող մարդ պիտի մասնակցի ինչ-որ մի բան անելու համար, պարզ է՝ լիքը անհամաձայնություն կա բոլորի հետ, բայց եթե ես սկսեմ կառչել անհամաձայնություններից, մենք երբեք հաշտություն մեր միջև՝ Հայաստանում չենք ունենա, ինձ համար կարևոր է, որ Արցախը որպես սիրտ շարունակի բաբախել Հայաստանի համար ու Հայաստանում, որովհետև առանց Արցախի Հայաստանն անսիրտ է մնում, իսկ անսիրտ օրգանիզմը դատապարտված է մահվան»,- նշեց Հովհաննիսյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image