Կառավարության այսօրվա նիստում քննարկում էր Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու նորոգման հարցը: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զեկուցեց, որ եկեղեցու պատերից մեկը գտնվում է վթարային վիճակում և վերականգնման կարիք ունի: Աշխատանքների համար պահանջվող նախագծա-նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 8 մլն 285 հազար դրամ, որի վերաբերյալ արդեն կնքվել են պայմանագրեր:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե այս որոշումը կայացնելուց հետո Բջնիի եկեղեցու անմիջական շինարարությու՞նը պետք է սկսվի, ինչին Դումանյանը դրական պատասխան տվեց:
«Այո, ուզում ենք օր առաջ սկսել շինարարությունը, իհարկե, հետագայում եղանակային պայմաններով պայմանավորված, եթե մինուս 5-ից ներքև իջնի, դադար կվերցնենք, մինչև...»,-ասաց նախարար Դումանյանը:
Փաշինյանը հետաքրքրվեց նաև Բջնիի ամրոցի ճակատագրով, որի վերաբերյալ ինքը հանձնարարական էր տվել` հիշեցնելով, որ Բջնիի ամրոցի պարիսպների մի հատվածը փակված է, և ինքը հանձնարարական էր տվել բանակցել հարակից տարածքները ձեռք բերելու շուրջ, որ հուշարձանի տեսանելիությունը բացեն: Դումանյանն ասաց, որ այդ ուղղությամբ ևս աշխատանքներ կատարել են: