Հունաստանի Հանրապետության վարչապետի դիվանագիտական գրասենյակի ղեկավար, դեսպան Էլենի Սորանին երեկ կարճ ժամանակով ներկա է Աթենքում Թուրքիայի Հանրապետության ներկայացուցիչների հետ երեքշաբթի օրվա բանակցություններին հաջորդած ճաշին:
Երեկ գրել էր հունական «Տա Նեա» թերթը։
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության անդամ պետությունները տարաձայնություններ ունեն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ մրցակցային պահանջները մայրցամաքային ծանծաղուտի նկատմամբ, ծովային իրավունքները, օդային տարածքը Միջերկրական ծովում, էներգետիկան, էթնիկորեն պառակտված Կիպրոսը և Էգեյան ծովում որոշ կղզիների կարգավիճակը:
Վերջին շրջանում թուրքական կողմը փորձում էր «փոխել» բանակցությունների բնույթը: Դրանց սկսվելուց մի քանի ժամ առաջ էլ թուրքական լրատվամիջոցները ներկայացրին բանակցությունների ընդլայնված օրակարգ՝ վերարտադրելով հայտնի կենտրոնական գիծը
Ինչպես անցյալ շաբաթ օրը հունական «Տո Վիմա» թերթը պարզել էր, որ թուրքական կողմը ցանկանում էր նաև, որ Պոլսում տեղի ունեցածի լույսի ներքո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավոր, նրա մամուլի խոսնակ ու «հատուկ առաքելություններով անձ» Իբրահիմ Քալընը գա Աթենք ու մասնակցի բանակցություններին
Հունական կողմը հստակ ներկայացրեց իր տեսակետը նման քայլի հակադարձման վերաբերյալ՝ համոզելով Քալընին չգալ:
Այսօր արդեն հույն-թուրքական 62-րդ փուլի քաղաքական խորհրդակցությունների շարունակությունն ընթանում է Աթենքում երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների գլխավոր քարտուղարների մակարդակում:
Երեկ բանակցությունների ավարտից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կեսօրին հայտարարել էր, որ Թուրքիան հետ չի կանգնի Արևելյան Միջերկրական ծովի ափին իր դիրքերից: «Թուրքիայի վճռականությունը Արեւելյան Միջերկրական ծովում կշարունակվի․․․ Մեր նահանջի մասին խոսք լինել չի կարող», - նշել էր նա՝ հավելելով, որ Արևելյան Միջերկրական ծովում այժմ որոշումներ է կայացնում Թուրքիան և հույս հայտնել, որ իրավիճակը կկարգավորվի առանց որևէ թեժ իրադարձության:
Դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ երեքշաբթի օրը Աթենքի կենտրոնական հյուրանոցում վերսկսվել է բանակցությունների հերթական փուլը, սակայն հանդիպումների բովանդակության մասին մանրամասներ չեն հաղորդվում:
Երեկ գրել էր միջազգային «Ալ Ջազիրա» հեռարձակողը։
Ընդգծելով լարվածությունը՝ Թուրքիան այս շաբաթ բողոքել էր ընդդեմ Հունաստանի, Իսրայելի և Կիպրոսի միջև ստորջրյա մալուխի գործարքի՝ իրենց էլեկտրական ցանցերը միացնող գործարքի դեմ:
Ըստ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության՝ Անկարան կարծում է, որ մալուխի պլանավորված երթուղին անցնում է Թուրքիայի մայրցամաքային խութով:
Հետախուզական բանակցությունները կոչված են հիմք դնելու պաշտոնական բանակցություններին, սակայն 2002 թվականից ի վեր երկու երկրները քիչ առաջընթաց են գրանցել հանդիպումների ավելի քան 60 փուլերում և չեն էլ կարողանում համաձայնության գալ, թե ինչ հարցեր են քննարկելու:
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել իր թուրք գործընկեր Մեվլութ Չավուշօղլուի հետ, բայց ցանկացած հանդիպում «պետք է տեղի ունենա ճիշտ մթնոլորտում»: Աթենքը նշել էր, որ կքննարկի միայն բացառիկ տնտեսական գոտիների և մայրցամաքային ծանծաղուտի սահմանազատումն Էգեյան ու Միջերկրական ծովի արևելյան հատվածներում, այլ ոչ թե «պետական ինքնիշխանության» հարցերը:
Անկարան, որը հույս ունի բարելավել իր հարաբերությունները ԵՄ-ի հետ (սատարել է ԵՄ անդամ Հունաստանին ու սպառնացել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ), հայտարարել է, որ ցանկանում է բոլոր խնդիրները, ներառյալ՝ օդային տարածքը և Էգեյան կղզիները, բանակցությունների սեղանի վրա լինեն: Նախատեսված է, որ այսօրվա խորհրդակցությունները կավարտվեն երկու երկրների դեսպանների քաղաքական խորհրդատվություններով: Ակնկալվում է, որ եվրոպացի առաջնորդները մարտի 25-26-ին կայանալիք հանդիպմանը կքննարկեն նաև Միջերկրական ծովի արևելյան մասի հարցը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երկուշաբթի եվրոպացի օրենսդիրներին ուղղված մեկնաբանություններում «լուրջ մտահոգություններ» էր հայտնել Թուրքիայի գործողությունների կապակցությամբ: Նա վկայակոչել էր ոչ միայն Անկարայի պահանջները Միջերկրական ծովի արևելքում, այլև՝ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության «Ս-400 համակարգը» գնելու որոշումը և մարդու իրավունքների վերաբերյալ հիշատակումը Թուրքիայում:
Այնուամենայնիվ, այս հարցերի շուրջ Անկարան մնում է արհամարհական: Զինվորական սպաների հետ տեսահամաժողովին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կոչ էր արել Աթենքին հրաժարվել իր «անզիջում և սադրիչ վերաբերմունքից»: Նա դատապարտել էր Հունաստանի՝ ԵՄ-ին և ԱՄՆ-ին ներքաշելու ջանքերը այս երկկողմ վեճի մեջ: Հունաստանը, որը վերջին տարիներին Իտալիայի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության հետ ծովային հարցերով համաձայնությունների էր հասել, պնդում է, որ եթե Թուրքիայի չկարողանան համաձայնության գալ, պետք է վեճը փոխանցել Արդարադատության միջազգային դատարան: