Այլ

Իսրայելցի նախարարի որդին զոհվել է Գազայի մարտերում 

Իսրայելցի նախարարի որդին զոհվել է Գազայի մարտերում 

Իսրայելի Պաշտպանության ուժերը հայտնել են Գազայի հատվածում տեղի ունեցող մարտերում նախկին շտաբի պետ, այժմ՝ երկրի նեղ ռազմական կաբինետի նախարար Գադի Էյզենկոտի կրտսեր որդու՝ Գալի զոհվելու մասին։

Նշվում է, որ կրտսեր սերժանը զոհվել է 25 տարեկանում։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր ցավակցությունն է հայտնել Գադի Էյզենկոտին և նրա կնոջը՝ Հանային՝ Գալ Էյզենկոտին անվանելով «քաջ մարտիկ և իսկական հերոս»։ 

«Իսրայելի կառավարությունը և Իսրայելի քաղաքացիները սգում են ձեզ հետ։ Մեր հերոսներն իզուր չեն ընկել. Մենք շարունակելու ենք պայքարել մինչև հաղթանակ»,- հավելել է վարչապետը, որի խոսքերը տարածել է կառավարության ղեկավարի գրասենյակը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image