Քաղաքականություն

ՔՊ-ն բոյկոտում է․ մեկնարկեց Գյումրու ավագանու անդրանիկ նիստը

ՔՊ-ն բոյկոտում է․ մեկնարկեց Գյումրու ավագանու անդրանիկ նիստը

Մեկնարկեց Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Նիստին արդեն ներկայացել են ավագանու բոլոր անդամները, բացի ՔՊ անդամներից։ Նրանք նիստին չեն մասնակցում։ Նշենք, որ քաղաքում եռուզեռը սովորականից շատ է, քանի որ ոստիկանական հսկողություն է իրականացվում, հավանաբար, նիստի հետ կապված։ Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի մարտի 30-ի արտահերթ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 47 434 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 111 236 է։ 9 քաղաքական ուժից անցողիկ 6 տոկոսը հաղթահարել են 5-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 17 188 քվե- 14 մանդատ, Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 9 727 քվե- 8 մանդատ, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 904 քվե- 2 մանդատ, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 7 380 քվե- 6 մանդատ, «Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 3 739 քվե- 3 մանդատ։

Գյումրու ավագանին, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, կազմված է լինելու 33 անդամից: Քաղաքապետ ընտրվելու համար կուսակցություններին եւ դաշինքներին անհրաժեշտ է լինելու 50 տոկոսից ավելի ձայն: Տվյալ դեպքում դա 17 անդամի «կողմ» ձայնն է: Ավագանու անդրանիկ նիստին՝ ապրիլի 16-ին ընդդիմադիր 4 քաղաքական ուժերը հայտարարել են, որ իրենց միավորման արդյունքում քաղաքապետ են ընտրելու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Արդյոք ընդդիմադիր ուժերը հավատարիմ կմնան իրենց պայմանավորվածությանը, թե նոր ինտրիգներ են սպասվում, պարզ կլինի այսօր:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image