Քաղաքականություն

Ինչո՞ւ է երկու անգամ հետաձգվել կառավարության նիստը 

Ինչո՞ւ է երկու անգամ հետաձգվել կառավարության նիստը 

Կառավարության նիստն այսօր երկու անգամ հետաձգեցին։ Մի անգամ հաղորդագրություն  տարածեցին, որ ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 15.00-ին, մինչդեռ ժամը 11։00-ին էր նախատեսված, իսկ նիստից մեկ ժամ առաջ էլ հայտարարեցին, որ ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին:

Մեզ ասացին՝ Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ երեկվա իրադարձություններից հետո իրեն «մի փոքր լավ չի զգում», ու չի կարողացել ոչ միայն առավոտյան ժամը 11։00-ի նիստին պատրաստվել, այլև ժամը 15։00-ի նիստին ի վիճակի չի եղել գալու, դրա համար հանձնարարաել է հետաձգել նիստը մինչև վաղը։

Կառավարության լրատվական վարչության ղեկավար Արմեն Խաչատրյանը Hraparak.am-ի հետ զրույցում պարզապես հիշեցրեց, թե առաջին անգամը չէ, որ կառավարության նիստը ուրբաթ օրն է անցկացվում։ Երբ հիշեցրինք, որ այսօր երկու անգամ է հետաձգվել նիստը, Խաչատրյանը չբացատրեց՝ ինչու, պարզապես ասաց, որ այդպես է որոշվել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image